Media +

Նկարագրություն

Հաբ Արցախը մեկնարկում է MEDIA+ ծրագրի ընդունելությունը։ Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախում գործող երիտասարդ լրագրողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, սովորեցնել և աջակցել նրանց ստեղծել վստահելի ու որակյալ մեդիաբովանդակություն։ Այն իրականացվում է Հետք Մեդիա Գործարանի հետ համագործակցությամբ։

MEDIA+ ծրագիրը նախատեսված է Արցախում գործունեություն ծավալող երիտասարդ լրագրողների համար, որոնք մոտիվացված են կայանալու լրագրության մեջ: Դիմորդներից միայն 15-ը կընտրվեն մասնակցության համար:

Ծրագրի բաղադրիչները

Մեր նպատակն է ծրագրի 15 լրագրող մասնակիցներին սովորեցնել ստեղծել որակյալ բովանդակությամբ լրագրողական նյութեր, որի համար՝

  • երկարաժամկետ դասընթացների շրջանակում, տեղական և միջազգային առաջատար մասնագետների օգնությամբ, մասնակիցները ձեռք կբերեն պրակտիկ գիտելիքներ և լրագրողական աշխատանքի տարբեր հմտություններ (հարցազրույցի տեխնիկա, տարբեր ձևաչափերով նյութերի պատրաստում, ֆոտո/վիդեո լրագրություն և ստեղծագործական աշխատանքի այլ հմտություններ)
  • յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային մասնագետի կողմից անհատական մենթորության հնարավորություն
  • մասնակիցների և տեղական ու միջազգային մասնագետների միջև կստեղծվեն պրոֆեսիոնալ կապեր՝ հնարավորություն ստեղծելով հետագա համագործակցությունների համար
  • մասնակիցները կկարողանան լիարժեք օգտվել Հաբ Արցախի տրամադրած տեխնիկական միջոցներից
  • մասնակիցները կստանան Հաբ Արցախի անդամություն և մեր համատեղ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն

* Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն

Ո՞վ կարող է դիմել

  • լրագրողական կրթություն ունեցող անձինք
  • լրագրության ֆակուլտետի ուսանողներ
  • լրագրությամբ հետաքրքրված 18 տարին լրացած այլ անձինք

Ինչպե՞ս դիմել

  • Լրացրեք հարցաթերթիկը (հղումը ստորև)
  • Կցեք ձեր ինսքնակենսագրականը
  • Կցեք ձեր աշխատանքային պանակը (պորտֆոլիոն)
  • Կցեք ձեր մոտիվացիոն նամակը: Խնդրում ենք մոտիվացիոն նամակի մեջ անդրադառնալ հետևյալ հարցերին (250-500 բառի սահմանում).

— Լրագրության կամ լրատվամիջոցների ոլորտում ձեր ունեցած փորձը։
— Ի՞նչն է ձեզ ոգեշնչել դառնալ լրագրող կամ մեդիա մասնագետ:
— Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր կյանքը մի քանի տարի անց:
— Ինչու՞ եք ցանկանում մասնակցել MEDIA+ ծրագրին. ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրից։

Ընտրության փուլեր

  • նախնական դիմում-հայտերի դիտարկում
  • հարցազրույց
  • վերջնական ընտրություն և հաստատում

Կարևոր տեղեկություններ

  • Ծրագրի տևողությունը՝ 10 ամիս
  • Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 28, 2023
  • Մեկնարկի ամսաթիվը: հունիսի 1, 2023
  • Մասնակիցների քանակը՝ 15 լրագրող:

Դու Թվային ես

Նկարագրություն

«Դու Թվային ես» ծրագրի նպատակն է հզորացնել արցախցի կանանց՝ փոխանցելով նրանց անհրաժեշտ թվային գիտելիքներ, ինչպես նաև փափուկ հմտություններ, նպաստելով հեռավար աշխատանք գտնելու գործին:

Ծրագիրն ուղղված է բոլոր արցախաբնակ կանանց, անկախ տարիքային կամ այլ սահմանափակումների: 20 կանայք կընտրվեն ծրագրի մասնակցության համար:

Ծրագրի բաղադրիչները

Մեր նպատակն է աջակցել 20 կանանց, տրամադրելով նրանց թվային հտմւոտթյունների եզակի կրթական ծրագիր, ինչպես նաև Հաբ Արցախի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է՝

  • Մասնագիտական անհատական քոուչինգ և մենթորություն
  • Կրթական ծրագրեր և միջոցառումներ
  • Հաբ Արցախի անդամություն, Ոգեշնչող տարածքից
  • աշխատելու հնարավորություն
  • Համագործակցող համայնք
  • Պրոֆեսիոնալ կապերի ստեղծում տեղական և միջազգային մասնագետների հետ

Ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել, կապ հաստատել և հնարավորություն տալ կանանց ապահովելու հեռավոր աշխատանք՝ աշխատելով աջակցող, ոգեշնչող միջավայրում:

* Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն

Կարևոր տեղեկություններ

  • Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս
  • Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 24, 2023
  • Մեկնարկի ամսաթիվը՝ ապրիլի 1, 2023
  • Մասնակիցների քանակը՝ 20 կանայք

Գաղափարից՝ ազդեցություն

Նկարագրություն

« Գաղափարից՝ ազդեցություն» ծրագիրը կաջակցի 6 ձեռներեցների՝ իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները բիզնես մոդելների վերածելու ինչպես նաև իրենց գաղափարի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու գործում:

Նկատի ունենալով 2022թ.-ի սեպտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ծրագիրը թիրախավորում է այն ձեռնարկատերերին, որոնց նորարարական գաղափարները վերաբերում են ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Մենք փնտրում ենք նորարարական գաղափարներ՝ հատկապես ՏՏ ոլորտում:

Ծրագրի բաղադրիչները

  1. Անհատական մենթորություն՝ մասնակիցների գործունեության ոլորտում փորձառու ձեռնարկատերերի/մասնագետների կողմից:
  2. Անհատական քոուչինգ՝ ICF-ի կողմից հավաստագրված լայֆ քոուչի կողմից, բարելավելու համար ոչ միայն մասնակցիների բիզնեսի արդյունավետությունը, այլ նաև նրանց կյանքն ու հարաբերությունները:
  3. Մասնակիցների կարիքների գնահատման արդյունքում մշակված կրթական ծրագիր՝ ներառյալ սեմինարներ և դասընթացներ:
  4. Հաբ Արցախի 3-ամսյա անդամակցություն՝ ոգեշնչող տարածքի և գրասենյակային ենթակառուցվածքի հասանելիությամբ:
  5. Պրոֆեսիոնալ կապերի ստեղծում տեղական և միջազգային մասնագետների հետ

Կարևոր տեղեկություններ

  • Ծրագրի տևողությունը 3 ամիս է
  • Դիմելու վերջնաժամկետն է՝ փետրվարի 6, 2023, 23:59 (Ստեփանակերտի տեղական ժամանակով)
  • Ծրագրի մեկնարկը` մարտի 1 2023թ.

Ծրագրի մասնակիցների համար նախաձեռնությունը պետք է լինի առաջնահերթ (այսինքն՝ ժամանակի առնվազն 80%-ը պետք է տրամադրվի նախաձեռնության իրականացմանը), և նրանք պետք է մասնակցեն Հաբ Արցախում իրականացվող ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 80%-ին:

Հովնանյան երիտասարդական ընկերակցություն

Նկարագրություն

Հովնանյան երիտասարդական ֆելոուշիփը կաջակցի երիտասարդ (18-30 տարեկան) սոցիալական ձեռներեցներին, անհատներին, հետազոտողներին, բիզնեսներին կամ նախագծերին, որոնք ներգրավված կամ հետաքրքրված են ստորև թվարկված թեմաներից մեկի վրա կենտրոնացած մոտեցումների իրականացման մեջ:

  • Կրթություն
  • Առողջապահություն
  • Ժողովրդավարության կառուցում
  • Համայնքային
  • զարգացում

Ծրագրի Առավելությունները

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատանքին՝ նրանց տրամադրելով Հաբ Արցախի եզակի էկոհամակարգը, որը ներառում է.

  • Մասնագիտական անհատական քոուչինգ
  • Մենթորություն
  • Կրթական ծրագրեր և միջոցառումներ
  • Հաբ Արցախի անդամություն, Ոգեշնչող տարածքից
  • աշխատելու հնարավորություն
  • Համագործակցող համայնք
  • Պրոֆեսիոնալ կապերի ստեղծում տեղական և միջազգային մասնագետների հետ
  • Լավագույն 3 նախագծերը կստանան ֆինանսական աջակցություն:
  • Ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել, կապել և հնարավորություն տալ սոցիալական ձեռներեցներին լուծել առաջնահերթ սոցիալական խնդիրները և կատարել իրենց լավագույն աշխատանքը աջակցող, ոգեշնչող միջավայրում:

Ժամանակացույց

  • Ֆելոուշիփի տևողությունը տասը ամիս է։
  • Մեկնարկի ամսաթիվը՝ Նոյեմբերի 21, 2022

Փոքր դրամաշնորհների մրցույթ

Մանրամասներ

Նորարարական գաղափարներին ուղղված փոքր դրամաշնորհի նպատակն է զարգացնել նոր և յուրօրինակ գաղափարներ՝ կապված Արցախի ընդհանուր զարգացման հետ:

Դրամաշնորհն ուղղված է արցախյան ՔՀԿ-երին, ինչպես նաև Արցախում դրական սոցիալական ազդեցություն ունեցող չգրանցված նախաձեռնություններին կամ խմբերին:

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել 1-3 ծրագրի՝ յուրաքանչյուրին տրամադրելով առնվազն 500,000 ՀՀ դրամ:

Ծրագրի հաղթողները նաև կստանան Հաբ Արցախի անդամակցություն, որը ներառում է մեր համատեղ աշխատանքային տարածքից օգտվելու, ինչպես նաև նոր կապերի ստեղծման, միջոցառումների մասնակցության և օգտակար ռեսուրսներից օգտվելու հնարավորություն:

Ի՞նչ է նորարարությունը

Նորարարությունը միայն նոր ծրագրերը, նախագծերը, կամ գաղափարները չեն: Այն նաև գործերը կազմակերպելու նոր մեթոդները, ծրագրերը իրականացնելու նոր հարթակները, և համագործակցության նոր ուղիներն են:

Մրցույթի ժամանակացույցը

Նորարարական գաղափարներին ուղղված փոքր դրամաշնորհի մրցույթը բաղկացած է երեք փուլից:

Փուլ 1. Դիմորդները լրացնում են առցանց հայտը (հղումը ստորև), որտեղ ամփոփում են ծրագրի ընդհանուր խնդիրներն ու սպասված արդյունքները, գնահատում են ծրագրի սոցիալական ազդեցությունն ու նորարարությունը:

Փուլ 2. Նախնական ընտրությունն անցած մինչև 10 դիմորդներ կհրավիրվեն փիչինգի աշխատաժողովին, որը կաջակցի նրանց իրենց ծրագրի նպատակն ու իրագործման պլանը ներկայացնել ավելի գրավիչ և ազդեցիկ ձևով:

Փուլ 3. Աշխատաժողովի փուլը բարեհաջող ավարտելուց հետո՝ դիմորդները կհրավիրվեն փիչինգի մրցույթի: Ամեն մի դիմորդ առիթ կունենա իր ծրագիրը ներկայացնել ընտրող հանձնաժողովին: Փիչինգի մրցույթի ավարտին՝ հանձնաժողովը կընտրի հաղթող(ներ)ին:

Ո՞վ կարող է դիմել

Այս ծրագիրը ուղղված է Արցախի ՔՀԿ-ներին և Արցախում դրական սոցիալական ազդեցություն ունեցող չգրանցված նախաձեռնություններին ու խմբերին: Մենք փնտրում ենք յուրօրինակ և ստեղծարար համագործակցություններ, հատկապես այնպիսիք, որոնք մեկտեղում են տարբեր կազմակերպություններ, ոլորտներ, ասպարեզներ ու համայնքներ, և որոնք կարող են ի ցույց դնել համագործակցության և թիմային աշխատանքի ուժը:

Մենք հետաքրքրված ենք ունկնդրել նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք նախկինում նման դրամաշնորհ երբևէ չեն ստացել կամ ներկայումս ներգրավված չեն որևէ դրամաշնորհների իրականացման մեջ: Ողջունում ենք այն կազմակերպությունների հայտերը, որոնց գաղափարները լավ են բայց ունեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ:

Մենք հատկապես ողջունում ենք այն առաջարկները, որոնք.

  • արձագանքում են խոցելի բնակչության կարիքներին
    նվազեցնում են անհավասարությունները
  • և խթանում սոցիալական ներառականությանը
    խրախուսում են կամավորությանը և մոբիլիզացիային,
  • խրախուսում են երիտասարդության հզորացմանը
    աջակցում են կանանց ու աղջիկներին

Խնդրում ենք նաև նկատի ունենալ՝

  • Ծրագրի իրականացման ոլորտների հետ կապված սահմանափակումներ չկան:
  • Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Արցախում:
  • Նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր կամ նախաձեռնություններ իրականացնելու փորձ:

Արցախի Ձեռնարկատիրության Զարգացման Ծրագիր

Նկարագրություն

Արցախի Ձեռնարկատիրության Զարգացման Ծրագիրը Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից անցկացվող 8-ամսյա ծրագիր է․ նպատակն է սատարել Արցախի երիտասարդ ձեռներեցներին, ովքեր ցանկանում են նպաստել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) զարգացման գործին՝ հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումների միջոցով:

Ծրագրի Առավելությունները

Ծրագրի ընդհանուր նպատակներն են՝ ամրապնդել Արցախի ձեռներեցության էկոհամակարգը և խթանել Արցախում հետպատերազմյան հիմնախնդիրների նորարարական լուծումների բացահայտման գործընթացը: Ծրագրի հատուկ նպատակն է իրականացնել մեր առաջին Ձեռնարկատիրության Զարգացման ծրագիրը, որը՝

  1. Կաջակցի 12-ից 15 ձեռներեցների և ստարտափերի՝ զարգացնելու և իրականացնելու իրենց սոցիալական նորարարության գաղափարները,
  2. Կկապի Արցախի ձեռներեցներին ազգային և միջազգային ձեռներեցների, մենթորների և բարեգործ-ներդրողների հետ,
  3. Կբարձրացնի հանրային իրազեկվածությունը Արցախում ձեռներեցների մասին:

Զարգացման ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա օգտվել Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի եզակի էկոհամակարգերից, ներառյալ՝

  1. Մենթորություն՝ մասնակցի նախընտրած ոլորտում ձեռնարկատերերի/մասնագետների կողմից (յուրաքանչյուր մասնակից/խումբ կունենա անհատական մենթոր)
  2. Հաբ Արցախի անդամակցություն՝ ոգեշնչող տարածքի և ենթակառուցվածքի հասանելիությամբ, ինչպես նաև ամսական երեք օր Իմփաքթ Հաբ Երևանում աշխատելու հնարավորություն
  3. Փորձի և գիտելիքի փոխանակում և մասնագիտական կապերի ստեղծում՝ ստեղծագործ, նորարար համայնքի հետ կազմակերպվող միջոցառումների միջոցով
  4. Սոցիալական ազդեցություն կրող ստարտափերի համար նախատեսված ուսումնական ծրագիր, որը ներառում է թրեյնինգներ և աշխատարաններ տարբեր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են սոցիալական ձեռներեցությունը, գաղափարի մշակումը, գործառնական մոդելները, մրցակցային վերլուծությունը, մարկետինգի և բրենդինգի ռազմավարությունը, գաղափարի արժեվորումը և վավերացումը, ռազմավարական պլանավորումը, փիչինգը և այլն:

* Խնդրում ենք նկատի ունենալ որ ուսուցման ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն

Ժամանակացույց

  • Ծրագրի տևողությունը 8 ամիս է
  • Դիմելու վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 6, 2021, 23:59 (Ստեփանակերտի տեղական ժամանակով)
  • Ծրագրի մեկնարկը` 2022 թվականի հունվարի վերջ։

Ովքե՞ր կարող են դիմել

Դիմելու իրավունք ունեն անհատներն ու խմբերը, ովքեր իրենց սոցիալական ձեռներեցության ծրագրերի միջոցով առաջարկում են հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումներ՝ ի նպաստ Արցախի զարգացման:

Ծրագրի մասնակիցների համար նախաձեռնությունը պետք է լինի առաջնահերթ (այսինքն՝ ժամանակի առնվազն 80%-ը պետք է տրամադրվի նախաձեռնության իրականացմանը), և նրանք պետք է մասնակցեն Հաբ Արցախում իրականացվող ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 80%-ին:

Scroll to Top