Նկարագրություն

Հաբ Արցախը նվիրումով է մոտենում Արցախից տեղահնաված փախստականների կարիքների բավարարմանը և համապարփակ աջակցություն տրամադրելուն: Հիմնվելով Արցախում մեր ունեցած մեծ փորձի, մեր շահառուներից ու Հաբ Արցախի համայնքից ստացած արձագանքի վրա, մենք գործարկել ենք «Աջակցության Թեժ Գիծ» ծրագիրը:

Աջակցության Թեժ Գիծ ծրագիրը տրամադրում է հետևյալ երկու անվճար ծառայությունները.

  1. Աշխատանքի տեղավորման աջակցություն
  2. Իրավաբանական աջակցություն (ELL գործընկերություն իրավաբանական գրասենյակի հետ համագործակցությամբ)

Ծրագիրն իրականացվում է Հովնանայան հիմնադրամի աջակցության շնորհիվ:

Ծրագրի նպատակը

Մեր տեսլականն է ուժ ու եռանդ տալ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, երբ նրանք վերականգնման ու ինքնաբավ դառնալու ճանապարհին են:
Մեր նպատակների մեջ են մտնում.

  1. Արցախցի փախստականների աշխատունակության բարձրացումը:
  2. Իրավաբանական աջակցության տրամադրում անձնական ու բիզնես գործերը հեշտացնելու համար:

Ծրագրի բաղադրիչները

1. Աշխատանքային համապատասխան ծառայություն

Աջակցության Թեժ Գիծ ծրագիրը աջակցում է արցախցի փախստականներին աշխատանք գտնել Հայաստանում: Մեր օպերատորները պատրաստված են համապատասխանեցնելու ամենատարբեր հաստիքները մեր շահառուների նախապատվությունների, ընդունակությունների, գտնվելու վայրի հետ: Երբ աշխատանք փնտրողները կապվում են մեզ, հետ Թեժ Գիծ զանգելով կամ օնլայն կապ հաստատելու միջոցով, թիմի օպերատորները հավաքագրում են համապատասխան տեղեկությունները: Շնորհիվ Հաբ Արցախի գործընկեր կազմակերպությունների տվյալների բազաների ու մարդկային ռեսուրսների ցանցի, մենք տեղեկությունները հավաքագրելուց հետո մենք գտնում ենք համապատասխան աշխատանք:
Նախքան աշխատանք փնտրողին գործատուի հետ կապելը, Թեժ Գծի թիմը ճշտում է համապատասխան աշխատանքային պարտականությունները և աշխատանքի դիմաց վարձատրությունը: Երբ մեր օպերատորները գտնում են համապատասխան աշխատանք, Հաբ Արցախը աշխատանք փնտրողին աջակցում է աշխատանքի ընդունման ողջ գործընթացում՝ աշխատանքի համար դիմելու պահից մինչև աշխատանքի ընդունման ու աշխատանքային առաջին օրը:
Աշխատանքի անցնելուց հետո ցանկացած խնդիր ունենալու դեպքում մենք շարունակում .
ենք հասանելի լինել մեր շահառուի համար:

2. Իրավաբանական աջակցություն

Հաբ Արցախը համագործակցում է «ELL գործընկերություն» իրավաբանական գրասենյակ կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակում մենք ապահովում ենք իրավաբանականաջակցություն՝ անվճար հիմունքներով:.
Երբ շահառուն կապվում է մեզ հետ զանգահարելով Թեժ Գծին կամ լրացնում է առցանց ձևանմուշը, մենք փոխանցում ենք նրա հարցերը իրավաբանական թիմին: Դրանից հետո փորձագետները մի քանի օրվա ընթացքում կապվում են շահառուի հետ՝ պատասխանելով նրան հուզող հարցերին:
Այս աջակցությունը հասանելի է արցախցի յուրաքանչյուր փախստականի համար, ով ունի իրավաբանական խորհրդատվության կարիք տարբեր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ընտանեկան իրավունքները, սեփականության իրավունքները, իրավական փաստաթղթերի հետ կապված հարցերը կամ ՀՀ-ում բիզնեսի գրանցումը:
Ամբողջ տեղեկատվությունը պահվում է գաղտնի և խստորեն կիրառվում են մեր շահառուների անձնական տեղեկատվության պաշտպանության միջոցները:

Ինչպես մասնակցել

Եթե դուք Արցախից եք ու փնտրում եք աշխատանք կամ ունեք իրավաբանական խորհրդատվության կարիք, զանգեք մեր Աջակցության Թեժ Գծին՝ 012 502 602: .
Եթե ունեք որևէ հարց Թեժ Գծի մասին, այցելեք մեր Հարց ու Պատասխանի էջը՝ անցնելով հղումով: 

Scroll to Top