Նկարագրություն

«Սլացք»-ը դինամիկ նախաձեռնություն է, որի նպատակն է հզորացնել արցախցի կանանց՝ բարձրացնելով նրանց աշխատունակությունը և վերակառուցելով նրանց կյանքը նոր իրականությունում: Ծրագիրը աջակցում է մասնակիցներին Արցախից բռնի տեղահանվելուց հետո դառնալ ավելի ինքնաբավ և դիմացկուն:  

«Սլացք»-ը համատեղ իրականացվում է Հաբ Արցախի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Armenian International Women’s Association-ի Empower Path նախագծի շրջանակներում և «STRIVE» նախագծի առատաձեռն աջակցությամբ:

«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.

Ծրագրի նպատակը

Մեր տեսլականը արցախցի կանանց հզորացումն է՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո դեպի դիմացկուն ու ինքնաբավ կյանք տանող ճանապարհին: 

 

Մեր նպատակներն ընդգրկում են. 

Տրամադրել մասնակիցներին իրենց կարիքներին, հետաքրքրություններին ու նրանց առջև ծառացած մարտահրավերներին համապատասխան գիտելիքներ ու հմտություններ,  

  1. Տրամադրել մասնակիցներին փափուկ և տեխնիկական հմտություններ, սոցիալական կապիտալ և անհատական մենթորություն՝ իրենց ընտրած ոլորտում մասնագիտական աճ ունենալու համար: 

  2. Բարձրացնել մասնակիցների աշխատունակությունը՝ կապելով նրանց գործատուների հետ ու ապահովելով նրանց անհրաժեշտ ռեսուրսներով՝ սկսելու իրենց սեփական բիզնեսը: 

     

Ծրագրի բաղադրիչները

Վերապատրաստում երեք ոլորտներում՝ գեղեցկության, տեքստիլի և սննդի բիզնեսի 

1. Գեղեցկության ոլորտ (Haze Academy-ի հետ համագործակցությամբ) 

  • Մատնահարդարում
  • Հոնքերի հարդարում

Մասնակիցները կընտրեն կա՛մ մատնահարդարման, կա՛մ հոնքերի հարդարման դասընթացը: Նրանք կստանան համապատասխան ուսուցում՝ Haze Academy-ի առաջատար մասնագետների կողմից: 

Դասընթացը կտևի 3 շաբաթ:  

2. Տեքստիլի ոլորտ (Art House-ի հետ համագործակցությամբ)

Մասնակիցները կանցնեն տարբեր տեսակի հագուստների դիզայնի ու կարի մասին համապարփակ ուսուցում, ներառյալ ընդհանուր տեսություն մոդելավորման, սարքավորումների և կարի մեքենաների օգտագործման, չափագրումների և գծագրերի կառուցման մասին: 

Դասընթացը կտևի 4 ամիս:

 

3. Սննդի բիզնես

Մասնակիցները դասընթացի ընթացքում կսովորեն սննդի ոլորտում մասնագիտացված բիզնես հմտություններ: Դասընթացի ուսումնական պլանը կկազմվի մասնակիցների կարիքներին ու պահանջներին համապատասխան: Սա կարող է ներառել սննդի անվտանգությունը, հիգիենայի կարգավորումները, մենյուի մշակում ու պլանավորում, սննդի ներկայացում, հաճախորդների սպասարկում, գների և ծախսերի վերահսկում, գործողությունների կառավարում, լիցենզավորում և թույլտվություններ, սննդի սպասարկման միջոցառումների կազմակերպում: 

Դասընթացը կտևի 4 ամիս:

Համապարփակ կարողությունների զարգացում

Վերապատրաստումից բացի, ծրագիրը կզարգացնի մասնակիցների կարողությունները հետևյալ հիմնական ուղղություններով. 

  1. Փափուկ հմտությունների ուսուցում, որը հնարավորություն կտա մասնակիցներին հեշտ ու վստահ մուտք գործել հայկական աշխատաշուկա: Վերջնական ուսումնական պլանը կլինի մասնակիցների կարիքներին համապատասխան: Այն կարող է ներառել հաղորդակցման, բանակցությունների, ժամանակի կառավարման և այլ հմտությունների ուսուցում: 
  2. Հոգեկան առողջության աջակցության սեսիաներ, որոնք կօգնեն մասնակիցներին հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները, որոնց նրանք կարող են բախվել: Սա կարող է ներառել սթրեսի կառավարման, ինքնախնամքի, օգտակար սովորություններ ձեռք բերելու և այլ նման սեսիաներ: 
  3. Ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին կառուցել և զարգացնել իրենց սեփական բիզնեսը երեք ոլորտներից մեկում: Սա կարող է ներառել բիզնես մոդելների, ֆինասնական կառավարման, մարքեթինգի ուսուցում: 

Ո՞վ կարող է դիմել

Ծրագիրը արցախցի կանանց համար է: Եթե դուք տեղահանվել եք Արցախից, այժմ բնակվում եք Երևանում կամ հարակից մարզերում, փնտրում եք վերապատրաստման և աշխատանքի հնարավորություններ ու պատրաստ եք աշխատել գեղեցկության, տեքստիլի կամ սննդի բիզնեսի ոլորտում.

Հայտադիմումը լրացնելիս պետք է ներկայացնեք նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր հմտություններ սովորելու և աշխատանք գտնելու ձեր մոտիվացիան: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրին մասնակցությունը զգալի ժամանակ է պահանջում ձեզնից, իսկ բոլոր սեմինարներին լիարժեք մասնակցությունը պարտադիր պայման է: Սա ներառում է և՛ վերապատրաստման դասընթացը, և՛ կարողությունների զարգացման բաղադրիչը:

Եթե ձեր դիմումն անցնի եկրորդ փուլ, Հաբ Արցախի թիմը կապ կհաստատի ձեզ հետ՝ հարցազրույցի հրավիրելու համար: Հաջողությամբ անցնելով հարցազրույցի փուլը, դուք կընդգրկվեք ծրագրում: 

Ծրագրի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում զանգեք մեզ +374 99 707932 հեռախոսահամարով: 

Ինչպես մասնակցել

կարող եք դիմել՝ լրացնելով հայտադիմումը: 

Scroll to Top