Մանրամասներ

Նորարարական գաղափարներին ուղղված փոքր դրամաշնորհի նպատակն է զարգացնել նոր և յուրօրինակ գաղափարներ՝ կապված Արցախի ընդհանուր զարգացման հետ:

Դրամաշնորհն ուղղված է արցախյան ՔՀԿ-երին, ինչպես նաև Արցախում դրական սոցիալական ազդեցություն ունեցող չգրանցված նախաձեռնություններին կամ խմբերին:

Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել 1-3 ծրագրի՝ յուրաքանչյուրին տրամադրելով առնվազն 500,000 ՀՀ դրամ:

Ծրագրի հաղթողները նաև կստանան Հաբ Արցախի անդամակցություն, որը ներառում է մեր համատեղ աշխատանքային տարածքից օգտվելու, ինչպես նաև նոր կապերի ստեղծման, միջոցառումների մասնակցության և օգտակար ռեսուրսներից օգտվելու հնարավորություն:

Ի՞նչ է նորարարությունը

Նորարարությունը միայն նոր ծրագրերը, նախագծերը, կամ գաղափարները չեն: Այն նաև գործերը կազմակերպելու նոր մեթոդները, ծրագրերը իրականացնելու նոր հարթակները, և համագործակցության նոր ուղիներն են:

Մրցույթի ժամանակացույցը

Նորարարական գաղափարներին ուղղված փոքր դրամաշնորհի մրցույթը բաղկացած է երեք փուլից:

Փուլ 1. Դիմորդները լրացնում են առցանց հայտը (հղումը ստորև), որտեղ ամփոփում են ծրագրի ընդհանուր խնդիրներն ու սպասված արդյունքները, գնահատում են ծրագրի սոցիալական ազդեցությունն ու նորարարությունը:

Փուլ 2. Նախնական ընտրությունն անցած մինչև 10 դիմորդներ կհրավիրվեն փիչինգի աշխատաժողովին, որը կաջակցի նրանց իրենց ծրագրի նպատակն ու իրագործման պլանը ներկայացնել ավելի գրավիչ և ազդեցիկ ձևով:

Փուլ 3. Աշխատաժողովի փուլը բարեհաջող ավարտելուց հետո՝ դիմորդները կհրավիրվեն փիչինգի մրցույթի: Ամեն մի դիմորդ առիթ կունենա իր ծրագիրը ներկայացնել ընտրող հանձնաժողովին: Փիչինգի մրցույթի ավարտին՝ հանձնաժողովը կընտրի հաղթող(ներ)ին:

Ո՞վ կարող է դիմել

Այս ծրագիրը ուղղված է Արցախի ՔՀԿ-ներին և Արցախում դրական սոցիալական ազդեցություն ունեցող չգրանցված նախաձեռնություններին ու խմբերին: Մենք փնտրում ենք յուրօրինակ և ստեղծարար համագործակցություններ, հատկապես այնպիսիք, որոնք մեկտեղում են տարբեր կազմակերպություններ, ոլորտներ, ասպարեզներ ու համայնքներ, և որոնք կարող են ի ցույց դնել համագործակցության և թիմային աշխատանքի ուժը:

Մենք հետաքրքրված ենք ունկնդրել նաև այնպիսի կազմակերպությունների, որոնք նախկինում նման դրամաշնորհ երբևէ չեն ստացել կամ ներկայումս ներգրավված չեն որևէ դրամաշնորհների իրականացման մեջ: Ողջունում ենք այն կազմակերպությունների հայտերը, որոնց գաղափարները լավ են բայց ունեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ:

Մենք հատկապես ողջունում ենք այն առաջարկները, որոնք.

  • արձագանքում են խոցելի բնակչության կարիքներին
    նվազեցնում են անհավասարությունները
  • և խթանում սոցիալական ներառականությանը
    խրախուսում են կամավորությանը և մոբիլիզացիային,
  • խրախուսում են երիտասարդության հզորացմանը
    աջակցում են կանանց ու աղջիկներին

Խնդրում ենք նաև նկատի ունենալ՝

  • Ծրագրի իրականացման ոլորտների հետ կապված սահմանափակումներ չկան:
  • Բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն Արցախում:
  • Նախաձեռնող խմբերը պետք է ունենան ծրագրեր կամ նախաձեռնություններ իրականացնելու փորձ:
Scroll to Top