Նկարագրություն

« Գաղափարից՝ ազդեցություն» ծրագիրը կաջակցի 6 ձեռներեցների՝ իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները բիզնես մոդելների վերածելու ինչպես նաև իրենց գաղափարի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու գործում:

Նկատի ունենալով 2022թ.-ի սեպտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը՝ ծրագիրը թիրախավորում է այն ձեռնարկատերերին, որոնց նորարարական գաղափարները վերաբերում են ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Մենք փնտրում ենք նորարարական գաղափարներ՝ հատկապես ՏՏ ոլորտում:

Ծրագրի բաղադրիչները

  1. Անհատական մենթորություն՝ մասնակիցների գործունեության ոլորտում փորձառու ձեռնարկատերերի/մասնագետների կողմից:
  2. Անհատական քոուչինգ՝ ICF-ի կողմից հավաստագրված լայֆ քոուչի կողմից, բարելավելու համար ոչ միայն մասնակցիների բիզնեսի արդյունավետությունը, այլ նաև նրանց կյանքն ու հարաբերությունները:
  3. Մասնակիցների կարիքների գնահատման արդյունքում մշակված կրթական ծրագիր՝ ներառյալ սեմինարներ և դասընթացներ:
  4. Հաբ Արցախի 3-ամսյա անդամակցություն՝ ոգեշնչող տարածքի և գրասենյակային ենթակառուցվածքի հասանելիությամբ:
  5. Պրոֆեսիոնալ կապերի ստեղծում տեղական և միջազգային մասնագետների հետ

Կարևոր տեղեկություններ

  • Ծրագրի տևողությունը 3 ամիս է
  • Դիմելու վերջնաժամկետն է՝ փետրվարի 6, 2023, 23:59 (Ստեփանակերտի տեղական ժամանակով)
  • Ծրագրի մեկնարկը` մարտի 1 2023թ.

Ծրագրի մասնակիցների համար նախաձեռնությունը պետք է լինի առաջնահերթ (այսինքն՝ ժամանակի առնվազն 80%-ը պետք է տրամադրվի նախաձեռնության իրականացմանը), և նրանք պետք է մասնակցեն Հաբ Արցախում իրականացվող ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության առնվազն 80%-ին:

Scroll to Top