Նկարագրություն
- MEDIA+ ծրագրին մասնակցությունն անվճար է։
- Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2023թ. մայիսի 28, 2023թ.։
Հաբ Արցախը մեկնարկում է MEDIA+ ծրագրի ընդունելությունը։ Ծրագրի նպատակն է զարգացնել Արցախում գործող երիտասարդ լրագրողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, սովորեցնել և աջակցել նրանց ստեղծել վստահելի ու որակյալ մեդիաբովանդակություն։ Այն իրականացվում է Հետք Մեդիա Գործարանի հետ համագործակցությամբ։
MEDIA+ ծրագիրը նախատեսված է Արցախում գործունեություն ծավալող երիտասարդ լրագրողների համար, որոնք մոտիվացված են կայանալու լրագրության մեջ: Դիմորդներից միայն 15-ը կընտրվեն մասնակցության համար:
Ծրագրի բաղադրիչները
Մեր նպատակն է ծրագրի 15 լրագրող մասնակիցներին սովորեցնել ստեղծել որակյալ բովանդակությամբ լրագրողական նյութեր, որի համար՝
- երկարաժամկետ դասընթացների շրջանակում, տեղական և միջազգային առաջատար մասնագետների օգնությամբ, մասնակիցները ձեռք կբերեն պրակտիկ գիտելիքներ և լրագրողական աշխատանքի տարբեր հմտություններ (հարցազրույցի տեխնիկա, տարբեր ձևաչափերով նյութերի պատրաստում, ֆոտո/վիդեո լրագրություն և ստեղծագործական աշխատանքի այլ հմտություններ)
- յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային մասնագետի կողմից անհատական մենթորության հնարավորություն
- մասնակիցների և տեղական ու միջազգային մասնագետների միջև կստեղծվեն պրոֆեսիոնալ կապեր՝ հնարավորություն ստեղծելով հետագա համագործակցությունների համար
- մասնակիցները կկարողանան լիարժեք օգտվել Հաբ Արցախի տրամադրած տեխնիկական միջոցներից
- մասնակիցները կստանան Հաբ Արցախի անդամություն և մեր համատեղ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն
* Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն
Ո՞վ կարող է դիմել
- լրագրողական կրթություն ունեցող անձինք
- լրագրության ֆակուլտետի ուսանողներ
- լրագրությամբ հետաքրքրված 18 տարին լրացած այլ անձինք
Ինչպե՞ս դիմել
- Լրացրեք հարցաթերթիկը (հղումը ստորև)
- Կցեք ձեր ինսքնակենսագրականը
- Կցեք ձեր աշխատանքային պանակը (պորտֆոլիոն)
- Կցեք ձեր մոտիվացիոն նամակը: Խնդրում ենք մոտիվացիոն նամակի մեջ անդրադառնալ հետևյալ հարցերին (250-500 բառի սահմանում).
— Լրագրության կամ լրատվամիջոցների ոլորտում ձեր ունեցած փորձը։
— Ի՞նչն է ձեզ ոգեշնչել դառնալ լրագրող կամ մեդիա մասնագետ:
— Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր կյանքը մի քանի տարի անց:
— Ինչու՞ եք ցանկանում մասնակցել MEDIA+ ծրագրին. ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրից։
Ընտրության փուլեր
- նախնական դիմում-հայտերի դիտարկում
- հարցազրույց
- վերջնական ընտրություն և հաստատում
Կարևոր տեղեկություններ
- Ծրագրի տևողությունը՝ 10 ամիս
- Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 28, 2023
- Մեկնարկի ամսաթիվը: հունիսի 1, 2023
- Մասնակիցների քանակը՝ 15 լրագրող: