Մարդկային ռեսուրսների մասնագետ
Թեժ գծի ծրագիր
Մարդկային ռեսուրսների փորձառու մասնագե՞տ եք և ցանկանո՞ւմ եք դրական ազդեցություն ունենալ Հայաստանում:
Մարդկային ռեսուրսների մասնագետ
- Վերջնաժամկետ՝ 27 նոյեմբերի, 2023թ
Մարդկային ռեսուրսների փորձառու մասնագե՞տ եք և ցանկանո՞ւմ եք դրական ազդեցություն ունենալ Հայաստանում:
Հաբ Արցախը փնտրում է 2 մարդկային ռեսուրսների մասնագետ «Թեժ գծի» աջակցության ծրագրին միանալու համար, ովքեր կաշխատեն լրիվ դրույքով, Հաբ Արցախի Երևանի գրասենյակում:
Պատմություն
Հաբ Արցախը ոչ առևտրային կազմակերպություն է, որը գրանցել և հիմնվել էր Ստեփանակերտում, 2021 թվականին: Հաբ Արցախի առաքելությունն է զարգացնել արցախցիների կարողությունները, համայնքի անդամներին տրամադրել տարածք, հնարավորություններ, նրանց ապահովվել կրթությամբ, մենթորությամբ, կապերով, ռեսուրսներով և անհատական աջակցությամբ:
Հաբ Արցախը այժմ գտնվում է Երևանում և շարունակում է իր գործունեությունը` մշակելով իր «Թեժ գծի» ծրագիրը, որն աջակցում է Հայաստանում գտնվող բռնի տեղահանված արցախցիներին:
Ծրագրի մասին
Հաբ Արցախը մշակել է «Թեժ գծի» ծրագիրը՝ արցախցիներին աշխատանքով ապահովելու և անձնական կամ բիզնեսի մասին հարցերով իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:
Թեժ գծի ծրագիրը ունի երկու բաղադրիչ.
– Իրավաբանական խորհրդատվություն, որը միտված է օգնելու արցախցիներին իրենց առջև ծառացած բարդ իրավաբանական մարտահրավերների լուծման համար,
– Աշխատանքի տեղավորման աջակցություն, որը միտված է օգնելու արցախցիներին գտնել աշխատանք՝ նրանց կրթությանը, ձգտումներին և հասանելիությանը համապատասխան:
Ծրագիրը հովանավորվում է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից:
Գործառույթներ / Պարտականություններ
Մարդկային ռեսուրսների մասնագետները աջակցություն կտրամադրեն Թեժ գծի ծրագրի աշխատողներին: Նրանց հիմնական պարտականություններն են.
– Աջակցել Թեժ գծի գործընթացներին, ներառյալ շահառուների աշխատանքի տեղավորում, ինքնակենսագրականների կառավարում,
– Սահմանել համապատասխան աշխատանքի հնարավորություններ և օգնել շահառուներին օգտվելու այդ հնարավորություններից՝ առաջնորդելով նրանց աշխատանքի ընդունվելու գործընթացում,
– Ապահովել, որ բոլոր շահառուների տեղեկատվությունը թարմացվի տվյալների կառավարման համակարգերում և պահպանել Մարդկային ռեսուրսների փաստաթղթերը,
– Ներգրավվել գործատուների հետ հաղորդակցման և զարգացման գործընթացներում՝ շահառուների համար համապատասխան աշխատանքային հնարավորություններ բացահայտելու նպատակով,
– Վերահսկել աշխատանքի կատարողականը, գործատուի/աշխատողների գոհունակությունը, ինչպես նաև օգնել շահառուներին և գործատուներին աշխատանքային ցանկացած խնդրի համար,
– Տրամադրել ադմինիստրատիվ աջակցություն Թեժ գծի թիմին, ներառյալ ստացվող նամակների կառավարում, թիմի գործունեությանը վերաբերող թարմացումների և հաշվետվությունների կազմում, իրազեկում:
Պահանջվող որակավորումներ և փորձ.
- Ունենալ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների ոլորտում
- Ունենալ հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Լինել կազմակերպված, լինել ուշադիր մանրամասներին և վերջնաժամկետներին
- Տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ներառյալ առցանց տվյալների պահպանման համակարգեր, MS Office, Google Workspace
- Հայերենին վարժ տիրապետելը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր պարտադիր է
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրվողները պետք է ուղարկեն իրենց CV-ն hotline@hubartsakh.org հասցեին մինչև նոյեմբերի 27-ը։ Էլ. փոստի վերնագրի տողում նշեք ձեր լրիվ անունը և թափուր աշխատատեղի անվանումը (Անուն – Մարդկային ռեսուրսների մասնագետ):