Hub Artsakh բլոգ

«Սլացք»: Սլացք հարց ու պատասխան

Սլացք հարց ու պատասխան

Hub Artsakh բլոգ

«Սլացք»-ը հարցերի փոթորիկ էր առաջացրել: Այսպիսի անհավանական հետաքրքրությունով պայմանավորված մենք կազմակերպել էինք՝ հատուկ ինֆո հանդիպում, որտեղ տրամադրեցինք լրացուցիչ տեղեկատվություն և քննարկեցինք արդի կետերը «Սլացք»  նախագծի վերաբերյալ: 

Մի քանի հարց ինֆո հանդիպումից, որոնք առանձրացրեցինք Ձեզ համար՝:

 

Հարց 1.

Ո՞վքեր կարող են մասնակցել ծրագրին, որքան արժե ծրագրի մասնակցությունը և որտեղ են անցկացվելու դասընթացները։

Ծրագիրը բաց է Արցախից տեղահանված այն կանանց համար, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել կամ բիզնես զարգացնել գեղեցկության, տեքստիլի կամ սննդի բիզնեսի ոլորտներում: Մասնակցությունը անվճար է, բայց մասնակիցները պետք է բնակվեն Երևանում կամ հարակից մարզերում։ Դասընթացները անցկացվելու են Երևան քաղաքում։

 

Հարց 2.

Ինչ կստանան ծրագրի մասնակիցները:

Մասնակիցները կստանան վերապատրաստում, փափուկ և տեխնիկական հմտություններ, սոցիալական կապիտալ և անհատական խորհրդատվությունիրենց ընտրած ոլորտում մասնագիտական աճ ունենալու համար: Ծրագրի ավարտին կբարձրանա մասնակիցների աշխատունակությունը և աշխատաշուկայում մրցակցային առավելությունը։ Մասնակցիները նաև ձեռք կբերեն անհրաժեշտ ռեսուրսներ՝ իրենց սեփական բիզնեսը սկսելու համար ինչպես նաև ցանկության դեպքում՝կապեր կհաստատեն գործատուների հետ իրենց մոտ աշխատանքի անցնելու համար։

 

Հարց 3.

Արդյոք շրջաններից մարդիկ հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին։

Այո, եթե մասնակիցը ընտրվի և իրա բնակության վայրը լինի Երևանի հարակիցշրջաններում, մասնակիորեն կփոխհատուցվի նրանց ճանապարհածախսը

 

Հարց 4.

Որքան կտևի ծրագիրը:

Ծրագիրը կտևի 4 ամիս։ Ծրագրի տևողությունն է՝ 12/02/2024 – 30/06/2024:

 

Հարց 5.

Ինչպես դիմել ծրագրին և մինչև երբ են ըդնունվում հայտադիմումներ:

 
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացրել մասնակցության հայտը, որի հղումըտեղադրված է մեր բիո-ում։ Հայտադիմումները ընդունվում են մինչև փետրվարի 2-ը։
 
 

Հարց 6․

Ինչպես են ընտրվելու մասնակիցները:

 
Մասնակիցներին ընտրելու է 3 հոգուց բաղկացած հանձնաժողով, սահմանված չափանիշների հիման վրա։ Հանձնաժողովը ուշադրություն է դարձնելու հայտադիմումում ձեր կողմից ներկայացված նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր հմտություններ սովորելու և աշխատանք գտնելու ձեր արտահայտած մոտիվացիային։ Հիշեցնենք, որ պարտադիր պայման է հանդիսանում բոլոր սեմինարներին լիարժեք մասնակցության վերաբերյալ Ձեր համաձայնությունը և պատրաստակամությունը։
 
 

Հարց 7։

Սննդի բիզնեցի վերաբերյալ…


Սննդի բիզնեսի դասընթացը ուղղված է լինելու ոչ թե մասնակիցների խոհարարական հմտությունների ձեռքբերմանը, այլ հենց սննդի ոլորտի բիզնես գիտելիքների զարգացմանը։ Դասընթացի ուսումնական պլանը ներառելու է՝ սննդի անվտանգության, հիգիենայի կարգավորումների, մենյուի մշակման ու պլանավորման, սննդի ներկայացման և հաճախորդների սպասարկման, գների և ծախսերի վերահսկման, լիցենզավորման և այլ նմանատիպ հարցերին ճիշտ լուծում տալու վերաբերյալ ինֆորմացիա։

 

Are you searching for a job, or need legal advice? Call our hotline!

Feel free to reach out to us, and our dedicated specialists will be at your service.

Ձեռնարկատիրություն, խիզախություն և համայնքի զարգացում․ քննարկում Հաբ Արցախի ծրագրի ղեկավար՝ Միլենա Ավետիսյանի հետ

Ձեռնարկատիրություն, խիզախություն և համայնքի զարգացում․ քննարկում Հաբ Արցախի ծրագրի ղեկավար՝ Միլենա Ավետիսյանի հետ

Hub Artsakh բլոգ

Գրվել է Լու Թերզյանի կողմից, Նոյեմբեր 20, 2023

Հաբ Արցախի Հովնանյան երիտասարդական ընկերակցության ծրագրի մեկնարկից մեկ տարի անց զրուցեցինք ծրագրի ղեկավար Միլենա Ավետիսյանի հետ՝ խոսելու նրա աշխատանքի, ծրագրի զարգացման և դրա շրջանակներում երիտասարդ անդամների համար՝ իր ունեցած տեսալականների մասին։


Ձեռնարկատիրական աջակցություն Արցախում

«Հովնանյան երիտասարդական ընկերակցության նպատակն է աջակցել երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերին կամ 18-30 տարեկան անհատներին, ովքեր հետաքրքրված են կրթության, առողջապահության, ժողովրդավարության կամ համայնքի զարգացման ոլորտներով», – ասում է Միլենան: Մենք ստացել ենք հայտադիմումներ, որոնցից 12 դիմորդ անցել են եզրափակիչ փուլ և մասնակցում են 2022 թվականի նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում մեկնարկած ծրագրին»։


Միլենան ստանձնել է ծրագրի ղեկը 2023 թվականի նոյեմբերին Հաբ Արցախի գործունեությունը Երևան տեղափոխելուց հետո։


«Ծրագրի գաղափարը ծագել է ընդհանուր կարիքների գնահատումից հետո, երբ մենք նկատեցինք, որ աջակցության պակասը ու անբավարար ռեսուրսները թույլ չեն տալիս արցախցի երիտասարդներին իրականացնել իրենց նորարարական գաղափարները: Հենց դա է պատճառը, որ մենք որպես թիմ մտածել ենք այս ծրագիրը, որն առաջին հերթին կնպաստի մասնակիցների մասնագիտական և փափուկ հմտությունների զարգացմանը, ինչպես նաև նրանց գաղափարների մշակմանն ու առաջխաղացմանը։ Ծրագիրն իրականացնելու համար մեզ աջակցում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը։ Նաև համագործակցում ենք տարբեր անհատների ու կազմակերպությունների հետ՝ դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար, ինչպիսիք են՝ BalLab-ը, Impact Hub Syunik-ը և այլն»:

 

Շրջափակման հետևանքների չեզոքացում

20 տարեկանում, Միլենան իր ժամանակը և էներգիան բաշխում է համալսարանում Կառավարման ոլորտը սովորելու և Հաբ Արցախին նվիրվելու միջև։

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելը մեծապես սահմանափակեց 

մեզ և շահառուներին, հատկապես ազատ տեղաշարժի առումով»

«Մինչ արցախյան վերջին իրադարձությունները ծրագիրը լիովին համապատասխանում էր իր նպատակներին, քանի որ մասնակիցները բավականին մոտիվացված էին աշխատելու իրենց ծրագրերի վրա։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծապես սահմանափակեց մեզ և շահառուներին, հատկապես ազատ տեղաշարժի առումով»,- շարունակում է նա։ «Ծրագրի ընթացքում մենք նախատեսել էինք այցելություններ կատարել Հայաստանի հաջողակ կազմակերպություններ, որպեսզի ծրագրի շահառուները մասնագիտական կապեր հաստատեն և ոգեշնչվեն։

Թեև 2023 թվականի նոյեմբերին արցախցիների բռնի ուժով տեղահանելը ժամանակավորապես ազդել է շահառուների ծրագրերի իրագործման համար, բայց Միլենան երաշխավորում է, որ ծրագրի մասնակիցները ստանալու են վերականգնվելու համար անհրաժեշտ աջակցությունը՝ նախքան իրենց ծրագրերի վրա աշխատելը։


 Հարմարվելով կյանքի մարտահրավերներին

«Ծրագրի մասնակիցները ցրված են Հայաստանով մեկ, ինչը մեզ համար նոր մարտահրավեր է, բայց վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այն: Բացի կրթական ծրագրերից, մենք իրականացնում ենք բազմաթիվ ժամանցային միջոցառումներ՝ մասնակիցների միջև կապը խթանելու և կայուն, դիմացկուն համայնքը վերականգնելու նպատակով։»

«Սա նոր մարտահրավեր է մեզ համար, բայց, վստահ եմ, որ կկարողանանք հաղթահարել այն»:

Չնայած կյանքի նոր մարտահրավերներին՝ ծրագրի մասնակիցները շարունակելու են աշխատել իրենց գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ


«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում զարգացնել իրենց սեփական նախագծերը, ես խորհուրդ կտամ երկու բան. սեփական նախագծերի իրականացման ճանապարհին միշտ հանդիպում են տարբեր խոչընդոտներ, և շատ մարդիկ պարզապես հանձնվում են, քանի որ վախենում են այդ մարտահրավերներից: Խորհուրդ եմ տալիս անընդհատ նոր գաղափարներ գեներացնել և համարձակորեն հետևել ձեր նպատակներին մինչև վերջ։ Քանի որ 21-րդ դարում ամեն ինչ շատ արագ է փոխվում, շատ կարևոր է իրազեկցված մնալ ձեր ոլորտի ամենաթարմ գիտելիքների և հմտությունների մասին: Այսպիսով, իմ վերջին երկու խորհուրդն է նախաձեռնող լինել և շարունակաբար զբաղվել ինքնակրթությամբ»:

Are you searching for a job, or need legal advice? Call our hotline!

Feel free to reach out to us, and our dedicated specialists will be at your service.

Scroll to Top