Ձեռնարկատիրություն, խիզախություն և համայնքի զարգացում․ քննարկում Հաբ Արցախի ծրագրի ղեկավար՝ Միլենա Ավետիսյանի հետ

Hub Artsakh բլոգ

Գրվել է Լու Թերզյանի կողմից, Նոյեմբեր 20, 2023

Հաբ Արցախի Հովնանյան երիտասարդական ընկերակցության ծրագրի մեկնարկից մեկ տարի անց զրուցեցինք ծրագրի ղեկավար Միլենա Ավետիսյանի հետ՝ խոսելու նրա աշխատանքի, ծրագրի զարգացման և դրա շրջանակներում երիտասարդ անդամների համար՝ իր ունեցած տեսալականների մասին։


Ձեռնարկատիրական աջակցություն Արցախում

«Հովնանյան երիտասարդական ընկերակցության նպատակն է աջակցել երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերին կամ 18-30 տարեկան անհատներին, ովքեր հետաքրքրված են կրթության, առողջապահության, ժողովրդավարության կամ համայնքի զարգացման ոլորտներով», – ասում է Միլենան: Մենք ստացել ենք հայտադիմումներ, որոնցից 12 դիմորդ անցել են եզրափակիչ փուլ և մասնակցում են 2022 թվականի նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում մեկնարկած ծրագրին»։


Միլենան ստանձնել է ծրագրի ղեկը 2023 թվականի նոյեմբերին Հաբ Արցախի գործունեությունը Երևան տեղափոխելուց հետո։


«Ծրագրի գաղափարը ծագել է ընդհանուր կարիքների գնահատումից հետո, երբ մենք նկատեցինք, որ աջակցության պակասը ու անբավարար ռեսուրսները թույլ չեն տալիս արցախցի երիտասարդներին իրականացնել իրենց նորարարական գաղափարները: Հենց դա է պատճառը, որ մենք որպես թիմ մտածել ենք այս ծրագիրը, որն առաջին հերթին կնպաստի մասնակիցների մասնագիտական և փափուկ հմտությունների զարգացմանը, ինչպես նաև նրանց գաղափարների մշակմանն ու առաջխաղացմանը։ Ծրագիրն իրականացնելու համար մեզ աջակցում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը։ Նաև համագործակցում ենք տարբեր անհատների ու կազմակերպությունների հետ՝ դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար, ինչպիսիք են՝ BalLab-ը, Impact Hub Syunik-ը և այլն»:

 

Շրջափակման հետևանքների չեզոքացում

20 տարեկանում, Միլենան իր ժամանակը և էներգիան բաշխում է համալսարանում Կառավարման ոլորտը սովորելու և Հաբ Արցախին նվիրվելու միջև։

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելը մեծապես սահմանափակեց 

մեզ և շահառուներին, հատկապես ազատ տեղաշարժի առումով»

«Մինչ արցախյան վերջին իրադարձությունները ծրագիրը լիովին համապատասխանում էր իր նպատակներին, քանի որ մասնակիցները բավականին մոտիվացված էին աշխատելու իրենց ծրագրերի վրա։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծապես սահմանափակեց մեզ և շահառուներին, հատկապես ազատ տեղաշարժի առումով»,- շարունակում է նա։ «Ծրագրի ընթացքում մենք նախատեսել էինք այցելություններ կատարել Հայաստանի հաջողակ կազմակերպություններ, որպեսզի ծրագրի շահառուները մասնագիտական կապեր հաստատեն և ոգեշնչվեն։

Թեև 2023 թվականի նոյեմբերին արցախցիների բռնի ուժով տեղահանելը ժամանակավորապես ազդել է շահառուների ծրագրերի իրագործման համար, բայց Միլենան երաշխավորում է, որ ծրագրի մասնակիցները ստանալու են վերականգնվելու համար անհրաժեշտ աջակցությունը՝ նախքան իրենց ծրագրերի վրա աշխատելը։


 Հարմարվելով կյանքի մարտահրավերներին

«Ծրագրի մասնակիցները ցրված են Հայաստանով մեկ, ինչը մեզ համար նոր մարտահրավեր է, բայց վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այն: Բացի կրթական ծրագրերից, մենք իրականացնում ենք բազմաթիվ ժամանցային միջոցառումներ՝ մասնակիցների միջև կապը խթանելու և կայուն, դիմացկուն համայնքը վերականգնելու նպատակով։»

«Սա նոր մարտահրավեր է մեզ համար, բայց, վստահ եմ, որ կկարողանանք հաղթահարել այն»:

Չնայած կյանքի նոր մարտահրավերներին՝ ծրագրի մասնակիցները շարունակելու են աշխատել իրենց գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ


«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում զարգացնել իրենց սեփական նախագծերը, ես խորհուրդ կտամ երկու բան. սեփական նախագծերի իրականացման ճանապարհին միշտ հանդիպում են տարբեր խոչընդոտներ, և շատ մարդիկ պարզապես հանձնվում են, քանի որ վախենում են այդ մարտահրավերներից: Խորհուրդ եմ տալիս անընդհատ նոր գաղափարներ գեներացնել և համարձակորեն հետևել ձեր նպատակներին մինչև վերջ։ Քանի որ 21-րդ դարում ամեն ինչ շատ արագ է փոխվում, շատ կարևոր է իրազեկցված մնալ ձեր ոլորտի ամենաթարմ գիտելիքների և հմտությունների մասին: Այսպիսով, իմ վերջին երկու խորհուրդն է նախաձեռնող լինել և շարունակաբար զբաղվել ինքնակրթությամբ»:

Are you searching for a job, or need legal advice? Call our hotline!

Feel free to reach out to us, and our dedicated specialists will be at your service.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top