Հայրենադարձների կողմից հիմնված ՀԿ-ները՝ արցախցիներին կողքին․

Hub Artsakh մամուլ

«Հրապարակվել է TERT.am-ի կողմից՝ 12.05.2023թ.»

Տեղահանված արցախցիներին ամենատարբեր աջակցություն տրամադրող 10-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք հիմնադրվել են Սփյուռքի մեր հայրենակիցների ու հայրենդարձների կողմից, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի  նախաձեռնությամբ հավաքվել էին մեկ հարկի ներքո՝ քննարկելու, հասկանալու արցախցիների խնդիրների առաջնահերթությունները, համակարգելու ընդհանուր աշխատանքները։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն ընդգծեց, որ արցախցիներին տրամադրվող օգնությունը պետք է լինի երկարաժամկետ, իսկ այդ գործընթացին պետք է մասնակից  դառնան բոլորը։

Միջոցառումը մեկնարկեց պանելային քննարկմամբ, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտները, այն խնդիրները, որոնց բախվում են, առաջ  քաշեցին լուծումներ և փոխգործակցության առաջարկներ։

Պանելային քննարկմանը հաջորդեց հարց ու պատասխան, որի ընթացքում ներկաները հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հղեցին հարցեր՝ կապված աշխատանքների համակարգման հետ, արեցին առաջարկներ, պայմանավորվեցին, որ քննարկումները շարունակական են լինելու։

Play Video

Փնտրու՞մ եք աշխատանք, թե՞ իրավաբանական խորհրդատվության կարիք ունեք: Զանգահարեք մեր թեժ գիծ!

Ազատորեն դիմեք մեզ, և մեր նվիրված մասնագետները ձեր ծառայության մեջ կլինեն:

Scroll to Top