Hub Artsakh

Մասնակիցների կանչ՝ Pathways Youth Academy | Արահետներ երիտասարդական ակդեմիա

Hub Artsakh բլոգ

📢 Մասնակիցների կանչ՝ Pathways Youth Academy | Արահետներ երիտասարդական ակդեմիա

Եթե դու երիտասարդ ես, և ցանկանում ես զարգացնել քո առաջնորդական հմտությունները 👩‍🏫, ներգրավվել սոցիալական ձեռներեցության նախագծերում 💡, սովորել քաղաքացիական կրթություն 📚 և բարելավել հոգեկան առողջությունը 🧠, ապա այս ծրագիրը ձեզ համար է:

📅 Ծրագրի ժամկետները՝ 15․02․2025- 17․04․2025. Ի՞նչ սպասել՝
3 օֆֆլայն, միօրյա մասնագիտական աշխատարան՝ Առաջնորդություն, սոցիալական ձեռներեցություն և քաղաքացիական կրթություն ուղղություններով 👥
Հոգեկան առողջության աջակցություն🌱
Մենթորություն և կապերի ստեղծում 🌎
Համայնքային զարգացման նախագծերի մշակման և իրականացման հնարավորություն 🤝
Ամփոփիչ նեթվորքինգ միջոցառում Երևանում:⚡

Ծրագրին կարող ես դիմել, եթե
🔹 18-25 տարեկան ես,
🔹 Lեռնային Ղարաբաղից ես, և այժմ բնակվում ես Երևան, Գյումրի, Գորիս քաղաքներում ու հարակից բնակավայրերում
🔹Ունես ակտիվ մասնակցելու պատրաստակամություն և պատրաստ ես ներդրում կատարել քո ապագայի մեջ
🔹Հատուկ առաջնահերթություն կտրվի Lեռնային Ղարաբաղից երիտասարդների դիմումներին, սակայն բոլոր երիտասարդների դիմումները նույնպես խրախուսելի են:

Շտապի՜ր՝ գրանցման տեղերը սահմանափակ են!
Հայտադիմումները բաց կմնան մինչև փետրվարի 6-ը ⏳

🔗 Գրանցման լինքը՝ https://forms.monday.com/forms/b63fea323e4ff5bd4ec5ff77f0c814d1?r=use1

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար՝
📞 Հեռախոս՝ 099 707932
📧 Էլ. հասցե՝ info@hubartsakh.org
․․․․
Սույն միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Գերմանիայի կառավարության կամ Եվրոպական միության տեսակետները:

Փնտրու՞մ եք աշխատանք, թե՞ իրավաբանական խորհրդատվության կարիք ունեք: Զանգահարեք մեր թեժ գիծ!

Ազատորեն դիմեք մեզ, և մեր նվիրված մասնագետները ձեր ծառայության մեջ կլինեն:

Scroll to Top