
Նկարագրություն
«Դու Թվային ես» ծրագրի նպատակն է հզորացնել արցախցի կանանց՝ փոխանցելով նրանց անհրաժեշտ թվային գիտելիքներ, ինչպես նաև փափուկ հմտություններ, նպաստելով հեռավար աշխատանք գտնելու գործին:
Ծրագիրն ուղղված է բոլոր արցախաբնակ կանանց, անկախ տարիքային կամ այլ սահմանափակումների: 20 կանայք կընտրվեն ծրագրի մասնակցության համար:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2023թ. մարտի 24-ը:
Ծրագրի բաղադրիչները
Մեր նպատակն է աջակցել 20 կանանց, տրամադրելով նրանց թվային հտմւոտթյունների եզակի կրթական ծրագիր, ինչպես նաև Հաբ Արցախի յուրահատուկ էկոհամակարգը, որը ներառում է՝
- Մասնագիտական անհատական քոուչինգ և մենթորություն
- Կրթական ծրագրեր և միջոցառումներ
- Հաբ Արցախի անդամություն
- Ոգեշնչող տարածքից աշխատելու հնարավորություն
- Համագործակցող համայնք
- Պրոֆեսիոնալ կապերի ստեղծում տեղական և միջազգային մասնագետների հետ
* Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ծրագիրը չի ներառում ֆինանսական աջակցություն
Կարևոր տեղեկություններ
- Ծրագրի տևողությունը՝ երեք ամիս
- Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 24, 2023
- Մեկնարկի ամսաթիվը՝ ապրիլի 1, 2023
- Մասնակիցների քանակը՝ 20 կանայք