
Նկարագրություն
Հովնանյան երիտասարդական ֆելոուշիփը կաջակցի երիտասարդ (18-30 տարեկան) սոցիալական ձեռներեցներին, անհատներին, հետազոտողներին, բիզնեսներին կամ նախագծերին, որոնք ներգրավված կամ հետաքրքրված են ստորև թվարկված թեմաներից մեկի վրա կենտրոնացած մոտեցումների իրականացման մեջ:
- Կրթություն
- Առողջապահություն
- Ժողովրդավարության կառուցում
- Համայնքային զարգացում
Ծրագրի Առավելությունները
Ֆելոուշիփի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատանքին՝ նրանց տրամադրելով Հաբ Արցախի եզակի էկոհամակարգը, որը ներառում է.
- Մասնագիտական անհատական քոուչինգ
- Մենթորություն
- Կրթական ծրագրեր և միջոցառումներ
- Հաբ Արցախի անդամություն
- Ոգեշնչող տարածքից աշխատելու հնարավորություն
- Համագործակցող համայնք
- Պրոֆեսիոնալ կապերի ստեղծում տեղական և միջազգային մասնագետների հետ
Լավագույն 3 նախագծերը կստանան ֆինանսական աջակցություն:
Ծրագիրը նպատակ ունի ոգեշնչել, կապել և հնարավորություն տալ սոցիալական ձեռներեցներին լուծել առաջնահերթ սոցիալական խնդիրները և կատարել իրենց լավագույն աշխատանքը աջակցող, ոգեշնչող միջավայրում:
Հաջորդ քայլերը
- Ֆելոուշիփի տևողությունը տասը ամիս է։
- Դիմելու վերջնաժամկետը՝ Նոյեմբերի 04, 2022
- Մեկնարկի ամսաթիվը՝ Նոյեմբերի 21, 2022
Կրթաթոշակ ստանալու դեպքում մասնակիցները պարտավոր են իրականացնել իրենց նախաձեռնությունը որպես առաջնահերթություն (այսինքն՝ իրենց ժամանակի առնվազն 50%-ով) և խոստանան մասնակցել Հաբ Արցախում ծրագրերի, միջոցառումների և համայնքային գործունեության 80%-ին: