
Փնտրում ենք ծրագրի համակարգող
Տևողությունը՝ երկարաժամկետ (1 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի սկիզբը` ապրիլի 1, 2023 թ․
Աշխատաժամանակը՝ լրիվ դրույք
Աշխատավայրը՝ Հաբ Արցախ, Նելսոն Ստեփանյան 9/25
Հաբ Արցախը փնտրում է մոտիվացված, ակտիվ, և նպատակասլաց ծրագրի համակարգոծի ով կմիանա մեր էներգետիկ թիմին և համայնքին: Ծրագրի համակարգողը պատասխանատու կլինի տարբեր ծրագրերի շրջանակներում տրված հանձնարարությունների կատարման համար, այդ թվում՝ հանդիպումների, միջոցառումների, այցերի կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում, էլեկտրոնային նամակների պատասխանների կազմում, ինչպես նաև այլ վարչական աշխատանքներ և ծրագրային գործողություններ։
Պահանջվող որակավորումները և հմտությունները
- Բարձրագույն կրթություն կառավարման, ֆինանսների, հանրային կապերի, կամ այլ համանման ոլորտներում
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է ՀԿ ոլորտում
- Թիմային աշխատանքի, կազմակերպչական և համագործակցման կարողություններ
- Գրավոր և բանավոր հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն
- Microsoft Office և Google Suite գործիքների իմացություն
- Արցախով ճանապարհորդելու և ճկուն գրաֆիկով աշխատելու ունակություն և ցանկություն
- Պատասխանատվության բարձր զգացում, մոտիվացիա, և պրոֆեսիոնալ աշխատանքային վարքագիծ
- Սեղմ ժամկետներում սահմանված աշխատանքների կատարման ունակություն
- Արագ փոփոխվող, դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն
Աշխատանքի հիմնական նկարագիրը
- Ծրագրով նախատեսված աշխատանքային պլանի կազմում, իրականացում և թարմացում
- Ծրագրային գործողությունների ճիշտ և ժամանակին իրականացում, ընթացքի վերահսկում
- Ծրագրերի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների և աշխատաժողովների համակարգում
- Թվային հաղորդակցման և գովազդի իրականացում, հաղորդակցման համակարգողի հետ համագորցակցությամբ
- Ծրագրերի մասնակիցների հարցերի պատասխանների տրամադրում և մասնակիցների հետ մշտական կապի ապահովում
- Ծրագրային հանձնարարությունների բաշխում և գործողությունների պլանի կատարման մշտադիտարկում
- Ծրագրով նախատեսված գործընկեր կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ կապի հաստատում
- Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Այլ պարտականություններ, ըստ անհրաժեշտության
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը/ռեզյումեն հայերեն կամ անգլերեն լեզուներով info@hubartsakh.org էլ․ փոստի հասցեին մինչև ս.թ. մարտի 27-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող»: